Միզային համակարգ
Պաշտպանենք մեր երիկամները
Հղիության ընթացքում երիկամները աշխատում են ավելի ծանրաբեռնված: Ի՞նչ անել, եթե խնդիրներ են առաջացել:
Ինչումն է՞ խնդիրը
Պիելոնեֆրիտը երիկամների բորբոքումն է, որը առաջանում է բակտերիալ վարակների հետևանքով: Ցավոք, հղիության ընթացքում կինը առավել խոցելի է, նույնիսկ, եթե նա առողջ է եղել և երիկամների հետ կապված ոչ մի խնդիր չի ունեցել: Վիճակագրության համաձայն այդ հիվանդությամբ տառապում են ապագա մայրիկների 5-7%: Ինչումն է՞ խնդիրը:
Սուր պիելոնեֆրիտը մասնավորապես առաջանում է միզային համակարգի սխալ աշխատանքից` հղիության երկրորդ կեսում:
Այդ շրջանը ամենավտանգավորն է հիվանդության առաջացման համար: Արգանդը մեծանում է, սկսում է ճնշում գործադրել երիկամների, միզուղիների և միզապարկի վրա: Արյան շրջանառությունը փոխվում է և կնոջ հորմոնների` պրոգեստերոնի և էստրոգենի, մակարդակը հասնում է գագաթնակետին: Նվազում է միզածորանների, միզապարկի և միզուղիների տոնուսը: Արդյունքում խախտվում է միզային համակարգի աշխատանքը, ինչը նպաստում է պաթոլոգիկ միկրոօրգանիզմների բազմացմանը` ստաֆիլակոկերի, ստրեպտոկոկերի և այլն:
Միկրոօրգանիզմները կարող են ներթափանցել երիկամների մեջ ոչ միայն ընկերքից, այլ նաև արյան կամ ավշի միջոցով:
Տագնապային նախանշաններ
Պիելոնեֆրիտի նախանշաններից մեկն է ցիստիտը (միզապարկի բորբոքում): Եթե կան ցավեր որովայնի ներքևի մասում, միզելը անհանգստություն և ցավեր է առաջացնում և ավելի հաճախ է, ապա անհրաժեշտ է շտապ բուժում, հակառակ դեպքում մյուս փուլը կարող է սուր պիելոնեֆրիտ լինել: Այն արագ զարգանում է և ուղեկցվում է մի շարք նախանշաններով` բարձր ջերմություն, գլխացավ, թուլություն, դող, սրտխառնոց, ախորժակի բացակայություն, մուգ մեզ:
Սակայն կարևորը` մեջքի սուր ցավեր, աջ կամ ձախ կողմում, կախված թե որ երիկամն է ախտահարված (հաճախ դա աջ երիկամն է, քանի որ անատոմիկ այն ձախից ներքև է գտնվում և այն ավելի խոցելի է վարակների համար): Երկկողմանի ցավերը վկայում են նրա մասին, որ ախտահարված են միաժամանակ երկու երիկամները, ինչը լինում է հիվանդների 30% մոտ:
Երբ ապագա մայրիկը նկատի այդ նախանշանները, նա անհապաղ պետք է դիմի բժշկի, իսկ բժիշկը իր հերթին պետք է հոսպիտալացնի նրան և բուժում նշանակի: Այդ դեպքում և մայրիկը և փոքրիկը զերծ կմնան հիվանդության բացասական հետևանքներից:
Եթե ժամանակին չբուժվել և անտեսել հիվանդությունը, այն կարող է խրոնիկ բնույթ կրել: Կինը դառնում է պասիվ, թույլ, շուտ է հոգնում, նրան անհանգստացնում են գլխացավերը, մեջքի ցավերը, որոնք ուժեղանում են թույլ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ: Այս ամենը օրգանիզմի թունավորման նախանշաններն են, ինչը վկայում է բորբոքային պրոցեսի մասին: Պիելոնեֆրիտի խրոնիկ տեսակը կարող է վտանգել հղիությունը, հանգեցնելով վիժման կամ վաղաժամ ծննդաբերության:
Պիելոնեֆրիտի ախտորոշման համար անհրաժեշտ է հանձնել արյան, մեզի անալիզներ և անցնել երիկամների ՈւՁՀ: Եթե խախտված է մեզի արտահոսքը, ապա կատարվում է քրոմոցիստոսկոպիա` երիկամների և վերին միզուղիների կատետերիզացում: Արյան կլինիկական անալիզը ցույց է տալիս լեյկոցիտների, էրիտրոցիտերի, քանակի փոփոխման դինամիկան, հեմոգլոբինի մակարդակը: Արյան բիոքիմիական անալիզը ցույց է տալիս միզանյութի և կրեատինի մակարդակը (սպիտակուցների նյութափոխանակման վերջնական արտադրանքը):
Մեզի անալիզը ըստ Նեչիպորենկոյի պարունակում է տվյալներ լեյկոցիտների և էրիտրոցիրների քանակի մասին մեկ քառակուսի միլիմետր մեզի մեջ: Շնորհիվ բակտերիալ հետազոտության որոշվում է վարակի գրգռիչը և դրա զգայունությունը անտիբիոտիկների նկատմամբ: Քրոմոցիստոսկոպիան կպարզի մեզի արտահոսքի խանգարման պատճառը: Դա կարող է լինել միզուղիների անատոմիկ նեղացում կամ քարերի առկայություն :
Ինչպե՞ս բուժել
Սուր (կամ խրոնիկ) պիելոնեֆրիտի դեպքում ապագա մայրիկը անպայման պետք է հիվանդանոցում պառկի: Եթե մեզի արտահոսքը խանգարված չէ, ապա բժիշկը անտիբիոտիկներ, ֆիտոպրեպարատներ, սպազմալիտիկներ և պոզիցիոն թերապիա կնշանակի, այսինքն օրական մի քանի անգամ կինը պետք է պառկի հիվանդ երիկամի հակառակ կողմի վրա և ծնկները ծալած դիրք ընդունի: Շնորհիվ այս դիրքի նվազում է արգանդի ճնշումը միզուղիների վրա:
Երբ մեզի արտահոսքը խանգարված է, կատարվում է ստենտավորում: Ստենտը (գլանաձև կարկասի տեսքով կոնստրուկցիա) մտցվում է միզուղիների մեջ դրանք լայնացնելու և մեզի պասաժը բարելավելու համար: Այս պրոցեդուրան սովորաբար բավական է լինում միզուղիների անցանելիությունը վերականգնելու և թեթևություն ստանալու համար:
Վերջին քայլը կարող է լինել ներմաշկային պունկցիոն նեֆրոստոմիա (մեզի դրենաժավորում կատետրի օգնությամբ, որը մտցվում է անմիջապես երիկամի մեջ):
Չվնասել երեխային
Ընտրելով բուժման պրեպարատները, բժիշկը մտածում է ոչ միայն մայրիկի, այլ նաև երեխայի առողջության մասին: Հատկապես սա վերաբերվում է հղիության առաջին եռամսյակին, երբ դեռ լիովին չի վերջացել ընկերքի, օրգանների և պտղի համակարգերի պաշտպանողական ֆունկցիայի ձևավորումը: Այդ ժամանակ բժիշկը նշանակում է բուսական պրեպարատներ` մասուրի, հապալասի տերևների թուրմ, և այլ բուսական պրեպարատներ: Անտիբիոտիկներից թուլատրելի են միայն բնական և կիսասինթետիկ պենիցիլիններ: Դրանք էֆեկտիվ են նաև աղիքային վարակի նկատմամբ` պիելոնեֆրիտի հիմնական գրգռիչի: Հղիության երկրորդ և երրորդ եռամսյակում կարելի է օգտագործել ցեֆալոսպորինների խմբի անտիբիոտիկներ:
Խրոնիկ պիելոնեֆրիտը բուժում են միայն ֆիտոպրեպարատներով և ֆիզիոթերապևտիկ մեթոդներով:
Քանի որ յուրաքանչյուր վարակային պրոցես կարող է նպաստել արգանդի կծկումների, պիելոնեֆրիտով հիվանդ հղիներին վիժման վտանգի պրոֆիլակտիկա է կատարվում:
Ինչպե՞ս կանխել
Հղիությունից առաջ` այցելեք ԼՈՐ-ի և ատամնաբույժի, ազատվեք օտիտից, կարիեսից և վարակի այլ աղբյուրներից:
Հղիության ընթացքում` ակտիվ կյանք վարեք, զբոսնեք օրեկան առնվազն 30 րոպե, դիետա պահեք, սահմանափակեք յուղերի, ապխտած և աղի մթերքի օգտագործումը: Օրեկան առնվազն երկու լիտր հեղուկ խմեք` մրգային հյութեր, կոմպոտներ, օշարակներ (հատկապես լոռամրգի), հանքային ջրեր: Դատարկեք միզապարկը ամեն 3-4 ժամը մեկ, հետևեք անձնական հիգիենայի կանոններին:
Եթե ժամանակին չբուժել սուր պիելոնեֆրիտը, այն կարող է խրոնիկ բնույթ կրել:
Կարդացեք նաև
Միզային համակարգը բաղկացած է՝ երիկամներից, միզածորաններից, միզապարկից և միզուկից։ Երիկամները կատարում են մեզի արտադրական ֆունկցիա, միզածորանների դերը կայանում է...
Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները...
Ցավոտ միզապարկի համախտանիշը կամ ինտերստիցիալ ցիստիտը քրոնիկ հիվանդություն է, որի ժամանակ բուժառուներն ունենում են ցավ միզապարկի, փոքր կոնքի շրջանում միզելու հաճախացած, ուժեղ ցանկություն /ուրգենտություն/...
Միզապարկի քարերի առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...
Երիկամային և միզուղիների քարերի մեծ մասն ինքնուրույն հեռանում են մեզով: Այնուամենայնիվ, կախված քարի չափերից և տեղակայումից, դրա համար որոշակի ժամանակ է պահանջվում: Իսկ քարի տեղաշարժման...
Երիկամային խիթը (կոլիկա) պաթոլոգիկ սուր վիճակ է, որի ժամանակ քարը փակում է միզածորանը: Ցավը արագ վերացնելու համար անհրաժեշտ է անհապաղ կապ հաստատել բուժող բժշկի կամ մոտակա բուժհաստատության հետ...
Մեզը կենսաբանական հեղուկ է, որը արտացոլում է օրգանիզմի վիճակը, իսկ նրա ցուցանիշները կարող են վկայել տարբեր օրգան-համակարգերի հիվանդությունների մասին...
Մեզի գույնը
Առողջ մարդու մեզը բաց դեղին գույն ունի: Շատ հեղուկներ օգտագործելու դեպքում գույնը բացվում է...
Նեֆրոպտոզը (շարժուն երիկամ) ախտաբանություն է, որի ժամանակ երիկամի իջեցումը 5 սմ-ից ավելի է: Հաճախ երիկամի դիրքի այդպիսի փոփոխությունը լինում է կանգնելիս: Ժողովրդի մոտ այդ վիճակն անվանում են...
Ի՞նչ է դիալիզը:
Դիալիզը երիկամփոխարինող բուժական մեթոդ է, որի հիմքում կիսաթափանցիկ թաղանթի միջոցով արյան մեջ կուտակված...
Հիվանդությունը բնորոշվում է միզարձակության վերահսկողության կորստով, և կարող է արտահայտվել հաճախամիզությամբ կամ անմիզապահությամբ...
Ավանդական չինական բժշկության հիմնական փիլիսոփայությունն այն է, որ մարդու էներգետիկ համակարգն ազդում է մարմնի, մտքի, հույզերի և հոգու առողջության վրա։ Իսկ այդ ներքին էներգիայի հավասարակշռությունն ապահովում է...
Մեղրամսի ցիստիտը վերաբերում է միզապարկի այն բորբոքումներին, որոնք տեղի են ունենում կամ կրկնվում են սեռական հարաբերությունից հետո: Ցիստիտի այս տեսակը, սովորաբար, ի հայտ է գալիս կնոջ առաջին սեռական...
Երիկմաները զույգ օրգաններ են, որոնց կարևոր ֆունկցիան արյան մաքրումն է և օրգանիզմից նյութափոխանակության արգասիքները հեռացնելը: Փաստորեն, երիկամներն օրգանիզմի համար ծառայում են որպես ֆիլտր...
Երիկամային ցավը հաճախ ի հայտ է գալիս այնտեղ քարերի առկայության ժամանակ, ավելի ճիշտ, տհաճ զգացողություններն սկսվում են, երբ քարն արդեն հայտնվում է միզածորանում: Հիվանդության սկիզբն անցնում է աննկատ: Ինչպե՞ս հասկանալ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն